Իշխանությունները չգիտեն, որ Մոսկվայում հայ նկարիչ Էդմոնդ Պետրոսյանի ցուցահանդեսի խորագրից հանվել է Լեռնային Ղարաբաղ բառակապակցությունը
Իշխանությունները չգիտեն, որ Մոսկվայում հայ նկարիչ Էդմոնդ Պետրոսյանի ցուցահանդեսի խորագրից հանվել է Լեռնային Ղարաբաղ բառակապակցությունը:
Հունիսի 8-ից հունիսի 18-ը Մոսկվայի Արեւելյան արվեստի պետական թանգարանում տեղի է ունենում հայազգի նկարիչ, Շուշիից հայ նկարիչ Էդմոնդ Պետրոսյանի աշխատանքների ցուցահանդեսը, ով ապրում է Ստեփանակերտում:
Ի սկզբանե հաղորդվում էր, որ ցուցահանդեսը կոչվելու է «Առեղծվածներ Լեռնային Ղարաբաղից»։ Սակայն ցուցահանդեսի բացումից քիչ առաջ խորագրից հանվել է Լեռնային Ղարաբաղ բառակապակցությունը, իսկ Ստեփանակերտ անվան կողքին տեքստում հայտնվել է Խանքենդի բառը։
Ըստ ԶԼՄ-ների՝ այդ տարօրինակ փոփոխությունները տեղի են ունեցել ադրբեջանցիների ազդեցության ներքո:
Լրագրողների՝ միջադեպը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ասաց. «Ես այդ մասին ոչինչ չեմ լսել, առաջին անգամ ձեզնից եմ լսում»։
Նա խոստացավ պարզել բոլոր հանգամանքները։
«Ամեն դեպքում, ես նորմալ եմ վերաբերվում Լեռնային Ղարաբաղ բառակապակցությանը»,- անսպասելիորես ասաց պաշտոնյան: