Ռուս փրանքերները խաբել են Ջոան Ռոուլինգին՝ ներկայանալով Ուկրաինայի նախագահի անունից
Փրանքներներ Վովանը եւ Լեկսուսը (Վլադիմիր Կուզնեցով եւ Ալեքսեյ Ստոլյարով) խաբել են գրող Ջոան Ռոուլինգին՝ ներկայանալով որպես Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի։ Հոլովակը հրապարակվել է տելեգրամյան «Shot» ալիքում։
Փրանքներները Զելենսկու անունից Հարի Փոթերի մասին շարքի հեղինակին խնդրել են գլխավոր հերոսի ճակատին կայծակի փոխարեն, որը Z տառ է հիշեցնում, ուկրաինական եռաժանի պատկերել։
Ռոուլինգը, կարծելով, թե շփվում է Ուկրաինայի ղեկավարի հետ, խոստացել է դիտարկել այդ հնարավորությունն ու չի բացառել, որ կարող է նման պատկեր հրապարակել սոցիալական ցանցերում։ Նա նաեւ հաջողակ է անվանել կատակն այն մասին, որ Դոնեցկուն եւ Լուգանսկում արձակվող հրթիռների վրա կարելի է գրել «ավադա կեդավրա» (նզովք Հարի Փոթերի մասին գրքերում)։