Մաքսիմ Գալկինը պատմել է «Serebro» խմբի մենակատարի ոտնձգության մասին
Ռուս հումորիստ եւ հեռուստահաղարդավար Մաքսիմ Գալկինը պատմել է «Serebro» խմբի մենակատարի մասնակցությամբ միջադեպի մասին։ Շոումենի խոսքով՝ աղջիկն իրեն դիմավորել է կուլիսների հետեւում ու ձեռք տվել անսպասելի հատվածում։
«Ես բեմում հայտարարեցի նրանց համարի մասին ու հեռացա կուլիսներ։ Նրանք վազում են դեպի ինձ։ Իսկ նրանիցից մեկը, անցնելով իմ կողքով, ձեռք տվեց նստատեղիս։ Այդպես երկրորդ անգամ կորցրի կուսությունս»,- համերգներից մեկի ընթացքում պատմել է Գալկինը։
Հումորիստը նշել է, որ ոչ ոք իրեն նման բան թույլ չեն տվել։ Այդպիսի պահվածք իրեն կարող է թույլ տալ միայն նրա կինը՝ ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովան։