ԱՄՆ-ում կրկին հրաձգություն է տեղի ունեցել եկեղեցում, կան զոհեր
Առնվազն մեկ մարդ զոհվել, երկուսը վիրավորվել է ամերիկյան Ալաբամա նահանգի եկեղեցիներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով, տեղեկացրել է WBRC հեռուստաալիքը։
Վեսթավիա-Հիլզի ոստիկանությունը հաստատել է, որ հունիսի 16-ի երեկոյան Սուրբ Սթեֆան անգլիկան եկեղեցում երեք մարդ է վիրավորվել, ավելի ուշ նրանցից մեկը մահացել է։ Իրավապահների տվյալներով՝ կասկածյալը կալանավորվել է, նրա գործողությունների դրդապատճառների մասին չի տեղեկացվել։