Դեն Բիլզերյանը Երևան կժամանի հուլիսին
Հայտնի պոկեր խաղացող, միլիոնատեր Դեն Բիլզերյանը Հայաստան կժամանի հուլիսի 5-ին։ Բիլզերյանն այդ մասին հայտնել է «The Armenian Report»-ի հետ զրույցում՝ նշելով, որ Երեւանում այցելելու է իր «Ignite store» խանութ։
Բիլզերյանն օրերս է հայտնել Հայաստան սպասվող այցի մասին։ 2018թ․-ին միլիոնատերն արդեն եղել է Հայաստանում․ այցի ընթացքում նա եւ նրա եղբայրը՝ Ադամը, Հայաստանի քաղաքացիություն են ստացել։
Դեն Բիլզերյանը, նրա եղբայրը՝ Ադամը եւ հայրը՝ Փոլը, 2020 թվականի հոկտեմբերին 250 հազար դոլար են փոխանցել Արցախին օգնելու համար։