Եթովպիայում ագրեսիվ կապիկները զանգվածաբար հարձակվում են երեխաների վրա
Եթովպիայում սկսվել է երեխաների վրա երաշտի պատճառով քաղցող կապիկների՝ մինչ այժմ չտեսնված հարձակումների ալիք, տեղեկացրել է Daily Mail-ը։
Մասնագետները տեղեկացրել են, որ կապիկներին այս պահվածքը բնորոշ չէ։ Այնուամենայնիվ, երաշտի եւ պարենային ճգնաժամի պատճառով, որը խորացել է ցորենի մատակարարումների խափանմամբ, այստեղ սով է սկսվել ոչ միայն մարդկանց, այլ նաեւ մարդկանցից կախված կենդանիների համար։
«Կապիկները սովորաբար երբեք չեն հարձակվում մարդկանց վրա, բայց պարենային իրավիճակն այնքան ահավոր է, որ նրանք անբնական վարք են դրսեւորում, հատկապես Դավա եւ Շեբելե շրջաններում, որոնք տուժել են երաշտից»,- տեղեկացրել է «Փրկեք երեխաներին» հասարակական կազմակերպության մենեջեր Աբդիրիզաք Ահմեդը։
Պարբերականը տեղեկացրել է, որ այս երաշտն ամենաուժեղն է վերջին 40 տարիների ընթացքում։