Հերքվել են արյուն հանձնելու վնասի մասին միֆերը
Չինաստանի Կենտրոնական Հարավային համալսարանի հիվանդանոցներից մեկի գլխավոր տեխնոլոգ Չժան Ցզյունհուան Sina պորտալին պատմել է արյուն հանձնելու առավելությունների մասին:
Չինացի մասնագետի խոսքով՝ եթե առողջ մարդը արյուն հանձնի ու պահպանի ժամային միջակայքը, ապա նման պրոցեդուրան բացասական ազդեցություն չի ունենա նրա օրգանիզմի վրա։ Դա նույնիսկ, ընդհակառակը, օգտակար է առողջության համար։
Միֆ է, որ արյուն հանձնելով կարող ես վարակվել։ Նույնը վերաբերում է այն պնդմանը, որ պրոցեդուրայից հետո անձը, իբր, ակտիվորեն գիրանում է։ Միֆ պետք է համարել նաև այն «փաստը», որ արյուն հանձնելը կախվածություն է առաջացնում, հայտնում է FAN-ը։