Նոբելյան մրցանակակիր Արդեմ Պատապուտյանն ընտրվեց ՀՀ Գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ
Հայազգի ականավոր ամերիկացի գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր, մոլեկուլային կենսաբան, պրոֆեսոր Արդեմ Պատապուտյանը հունիսի 16-ին ընտրվեց Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր անդամ:
Կոչումը շնորհելու միջոցառումը տեղի ունեցավ ղեկավար կազմի, ուսուցիչների, գիտնականների եւ ուսանողների, ինչպես նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ ֆիզիոլոգիայի կամ բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակն այս տարի շնորհվել է գիտնականներ Արդեմ Պատապուտյանին եւ Դեյվիդ Ջուլիուսին՝ ջերմաստիճանի եւ հպման ընկալիչների հայտնաբերման համար։ ԱՄՆ-ից գիտնականներին հաջողվել է պարզել, թե ինչպես են նյարդային ազդակները նախաձեռնվում, որպեսզի հնարավոր լինի ընկալել ջերմաստիճանը եւ ճնշումը: