Եգիպտոսը չեղարկել է երկիր մուտք գործելու բոլոր սահմանափակումները
Եգիպտոսը չեղարկել է երկիր մուտք գործելու բոլոր սահմանափակումները , հայտնել է երկրի կառավարությունը։
«Համավարակների դեմ պայքարի ճգնաժամային կենտրոնի Գերագույն խորհրդի նիստի ժամանակ որոշվել է վերացնել եգիպտացիների եւ օտարերկրացիների մուտքի բոլոր սահմանափակումները, որոնք սահմանվել էին 2021 թվականին»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Սաուդյան Արաբիան նույնպես հանել էր կորոնավիրուսային սահմանափակումները։ Նշվում է, որ որոշումն ընդունվել է թագավորությունում համավարակային իրավիճակի մոնիթորինգի արդյունքների հիման վրա։