Ռոնալդ Ռեյգանին 1981թ. կրակած Ջոն Հինքլին ազատվել է դատական հսկողությունից
Ջոն Հինքլին, որը 1981թ. կրակել եւ վիրավորել էր ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանին, ազատվել է դատական հսկողությունից, գրել է The Guardian-ը։
«41 տարի, 2 ամիս եւ 15 օր հետո՝ ՎԵՐՋԱՊԵՍ ԱԶԱՏՈՒԹՅՈ՛ՒՆ»,- գրել է նա Թվիթերում։
ԱՄՆ օկրուգային դատավոր Փոլ Լ. Ֆրիդմանը Վաշինգտոնում հայտարարել է, որ Հինքլիին կազատի հունիսի 15-ին, եթե նա շարունակի հոգեպես կայուն մնալ Վիրջինիայում, որտեղ ապրում է 2016 թվականից։
Հինքլին, որին անմեղսունակության պատճառով արդարացրել են ԱՄՆ այն ժամանակվա նախագահի վրա կրակելու փորձի համար, մինչ այդ տասնամյակներ է անցկացրել Վաշինգտոնի հոգեբուժական հիվանդանոցում։
Վերջին ամիսներին Հինքլին մոտ 30 000 բաժանորդ ուներ Թվիթերում եւ Յութուբում, քանի որ դատավորը թուլացրել էր Հինքլիի հանդեպ կիրառվող սահմանափակումները՝ նախքան դրանք լիովին հանելը։
Հինքլին 25 տարեկան էր հարձակման ժամանակ եւ տառապում էր սուր փսիխոզով։ Ատենակալները նրան անմեղ են ճանաչել անմեղսունակության պատճառով եւ հայտարարել են, որ Հինքլիին բուժում է պետք, ոչ թե ցմահ ազատազրկում։