Եգիպտոսը չեղարկել է երկիր մուտք գործելու համար COVID-19-ի հետ կապված բոլոր սահմանափակումները
Եգիպտոսի իշխանությունները չեղարկել են COVID-19-ի տարածման պատճառով երկիր մուտքի բոլոր սահմանափակումները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»- ն ՝ վկայակոչելով կառավարության ներկայացուցիչ Նադեր Սաադի հայտարարությունը։
Որոշումն ընդունվել է համաճարակների դեմ պայքարի ճգնաժամային կենտրոնի Գերագույն խորհրդի խորհրդակցության արդյունքում:
Այժմ ճանապարհորդների համար չի պահանջվում պատվաստման վկայական կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքներ ներկայացնել:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրի քաղաքացիները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ավելի քան 90 մլն չափաբաժին են ստացել: