Կարեն Խաչանովը դուրս եկավ ATP-500 մրցաշարի 1/4 եզրափակիչ
Ռուսաստանը ներկայացնոքղ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Գերմանիայի Հալե քաղաքում անցկացվող ATP-500 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Խաչանովը երկրորդ շրջանում մրցեց Սերբիայի ներկայացուցիչ Լասլո Ջերեի հետ և առավելության հասավ երկու սեթում՝ 7:6, 6:4 հաշվով։ Մրցախաղը տևեց 1 ժամ, 44 րոպե։
Կարեն Խաչանովը քառորդ եզրափակիչում կմրցի Նիկոլոզ Բասիլաշվիլի (Վրաստան) – Օսկա Օտե (Գերմանիա) զույգի հաղթողի հետ։
Հալեի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,1 միլիոն եվրո է։