ՊՍԺ-ի դարպասապահների միջև լուրջ կոֆլիկտ է հասունանում
ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը ցանկանում է լինել թիմի հիմնական առաջին համարը: Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, կոստառիկացին մտադիր չէ խաղաժամանակը կիսել Ջանլուիջի Դոնարումայի հետ և ցանկանում է, որ ակումբն ազատվի իտալացուց։
Միևնույն ժամանակ, ինքը՝ Դոննարուման, չի ցանկանում որևէ տեղ գնալ և նույնպես դեմ է Նավասի հետ խաղաժամանակ կիսելուն։ Այս իրավիճակը ֆուտբոլիստների միջև կարող է վերածվել լուրջ կոնֆլիկտի։
Ինչ վերաբերում է ՊՍԺ-ի ղեկավարությանը, ապա նրանք հակված են նախապատվությունը տալ ավելի երիտասարդ Դոնարումային:
Լիգա 1-ի նախորդ մրցաշրջանում Նավասը անցկացրել է 21 հանդիպում, իսկ Դոնարուման մասնակցել է 17 հանդիպման։