Լևոն Աղասյանը 3-րդ տեղն է գրավել Մարսելի միջազգային մրցաշարում
Եռացատկորդ Լևոն Աղասյանը երրորդ տեղն է գրավել Ֆրանսիայի Մարսել քաղաքում անցկացված World athletics continental tour շարքի մրցաշարում։
Հայ մարզիկը ելույթն ավարտել է 16,39 մետր ցուցանիշով, որը գրանցել է երկրորդ փորձի ժամանակ:
Հիշեցնենք, որ Աղասյանի՝ 2019 թվականին գրանցած անձնական ռեկորդը 17,08 մետր է։ Տեղեկացնենք նաև, որ այս տարվա մայիսին Հունաստանում անցկացված միջազգային մրցաշարում Լևոնը հաղթել էր 16,64 մետր արդյունքով։