Անգլիայի հավաքականը կրկնել է 94 տարի առաջ սահմանած հակառեկորդը
Անգլիայի հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում սեփական հարկի տակ ջախջախիչ` 0-4 հաշվով պարտություն կրելով Հունգարիայի հավաքականից, կրկնեց 94 տարի առաջ սահմանած հակառեկորդը։
Opta-ի փոխանցմամբ՝ 1928 թվականից ի վեր սա առաջին դեպքն է, երբ անգլիական թիմը սեփական հարկի տակ պարտվում է 4 կամ ավելի գնդակի տարբերությամբ։ Այն ժամանակ անգլիացիները 1-5 հաշվով պարտվել էին Շոտլանդիայի հավաքականին:
Անգլիան 4 տուրից հետո ունի 2 միավոր և գտնվում է A լիգայի 3-րդ խմբի վերջին տեղում: Հունգարիան ունի 7 միավոր և գլխավորում է քառյակը: