Մադրիդյան գագաթնաժողովը շրջադարձային կլինի, կարևոր որոշումներ ենք ընդունելու․ Ստոլտենբերգ
«Երեկ կայացած պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ հնչեց ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցների և գործընկերների աջակցության վճռական ուղերձ, որ մենք պատրաստ ենք երկար ճանապարհին և ՆԱՏՕ-ի դաշնակիցները պատրաստ են շարունակել Ուկրաինային աննախադեպ նշանակալի աջակցություն ցուցաբերել»,-ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Լուրը հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը:
Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ Դաշինքը կարևոր որոշումներ կընդունի Մադրիդում կայանալիք գագաթնաժողովում։
«ՆԱՏՕ-ի այս նախարարական նիստում մենք պատրաստվելու ենք Մադրիդում կայանալիք գագաթնաժողովին, որը նախատեսված է այս ամսվա վերջին, որը մեզ համար շրջադարձային կլինի մեր անվտանգության համար վճռորոշ պահին: Մենք կարևոր որոշումներ կկայացնենք այն մասին, թե ինչպես ավելի ուժեղացնել մեր զսպողությունն ու պաշտպանունակությունն ավելի վտանգավոր աշխարհում: Մենք կպայմանավորվենք Ուկրաինային աջակցության համապարփակ փաթեթի, ինչպես նաև այն մասին, թե ինչպես կարելի է ռազմավարական հայեցակարգի միջոցով արդիականացնել ՆԱՏՕ-ն, որն արտացոլում է անվտանգության նոր իրականությունը»,-ասել է Ստոլտենբերգը։