Էմբեր Հերդը խոստովանել է, որ մինչեւ հիմա սիրում է Ջոնի Դեփին
Նախկին ամուսնու՝ ՋոնինԴեփի դեմ դատական գործում պարտություն կրելուց հետո դերասանուհի Էմբեր Հերդը «NBC»-ի համար իր հարցազրույցի երկրորդ մասում խոսել է արտիստի նկատմամբ իր զգացմունքների մասին։
«Ես սիրում եմ նրան։ Ես նրան սիրել եմ ամբողջ սրտով եւ ամբողջ ուժով փորձել եմ հարթել խորապես ճեղքված հարաբերությունները։ Եվ ես չեմ կարողացել։ Ես նրա հանդեպ վատ զգացմունքներ կամ չարություն չունեմ։ Ես գիտեմ, որ, հավանաբար, դա դժվար է հասկանալ։ Կամ, հնարավոր է, շատ հեշտ է, եթե երբեւէ սիրել ես ինչ-որ մեկի»,- հայտարարել է «Ակվամենի» աստղը։
Հերդը նաեւ խոսել է այն մասին, թե ինչպես է հանրությունն իրեն ընդունել այս գործընթացի շրջանակներում։ Դրանից հետո լրագրողը Հերդին հարցրել է տեքստի մասին, որում Դեփը նրան «լիակատար համաշխարհային նվաստացում» է խոստացել։
«Ես լավագույն զոհը չեմ, հասկանում եմ։ Ես համակրելի զոհ չեմ, ես իդեալական զոհ չեմ։ Բայց երբ ես ցուցմունք էի տալիս, ես ատենակալներին խնդրել եմ տեսնել ինձ եւ լսել նրա բառերը, որոնցում դա անելու խոստում կար»,- նշել է դերասանուհին։