Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է մտցրել պատրիարք Կիրիլի և երեխաների իրավունքների պաշտպանի դեմ
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է մտցրել Ռուս Ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլի եւ երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովայի դեմ։
Բրիտանիայի կառավարության հայտարարությունում նշվել է, որ Ռուսաստանում երեխաների իրավունքների լիազոր Մարիա Լվովա-Բելովան «պատժվել է ուկրաինացի երեխաների հարկադրական որդեգրման եւ փոխանցման համար», իսկ պատրիարք Կիրիլը պատժամիջոցների է ենթարկվել «Ուկրաինայում ռուսական ռազմական ագրեսիան ակտիվորեն պաշտպանելու» համար։
Բացի այդ, պատժամիջոցների են ենթարկվել նաեւ Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր Սերգեյ Սավոստյանովը, «Վոլգա-Դնեպր» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի անդամ Ալեքսեյ Իսայկինը եւ չորս գնդապետ։