Դե, սիրում են գորտ, լյարդութոք և մակարոն արժեւորող եվրոպացիներն այցելել Կիև. օգուտը՝ զրո. Մեդվեդև
Սիրում են եվրոպացիներն այցելել Կիեւ, օգուտը՝ զրո, Ուկրաինան նրանց այցելությունից խաղաղության չի մոտենում։ Այսպես է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը մեկնաբանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի ուղեւորությունը Կիեւ։
«Դե, սիրում են գորտ, լյարդութոք եւ մակարոն արժեւորող եվրոպացիներն այցելել Կիեւ։ Օգուտը՝ զրո։ Նորից խոստացան անդամակցություն ԵՄ-ին, հին հաուբիցներ, գորիլկայի շշեր բացվեցին, եւ գնացքով, ինչպես հարյուր տարի առաջ, հայդա տուն։ Եվ ամեն ինչ լավ է։ Միայն թե դա Ուկրաինային խաղաղության ոչ մի կերպ չի մոտեցնում։ Իսկ ժամացույցն աշխատում է»,- գրել է նա Թվիթերում։