Հուլիսին կամ օգոստոսին Ուկրաինա կարող է երեք ՀԿՌՀ մատակարարվել. Գերմանիայի պաշտպանության նախարար
Հուլիսին կամ օգոստոսին Ուկրաինա կարող է երեք համազարկային կրակի ռեակտիվ համակարգ մատակարարվել, երբ ուկրաինական ուժերը համապատասխան վերապատրաստում անցնեն: Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը, փոխանցում է DW-ն։
«Այդ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ուսուցումը կարող է սկսվել հունիսի վերջին, ինչը նշանակում է, որ դրանք կարող են մատակարարվել հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին»,- ասել է Լամբրեխտը լրագրողներին՝ ՆԱՏՕ-ի իր գործընկերների հետ բանակցությունների երկրորդ օրը ժամանելով Բրյուսել: