Առանց «Զանգեզուրի միջանցքի» խաղաղություն չի լինի. Ալիևի շանտաժը
Առանց «Զանգեզուրի միջանցքի» բացման շատ դժվար կլինի խոսել խաղաղության մասին: Այս մասին «Գլոբալ աշխարհակարգին սպառնացող վտանգները» թեմայով Բաքվի IX գլոբալ ֆորումի բացմանն իր ելույթի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, փոխանցում է ԱՊԱ-ն։
«Զանգեզուրի միջանցքի բացման շուտափույթ որոշումը տարածաշրջանում ապագա խաղաղության հիմնարար տարրերից մեկն է։ Եթե մեզ այդ մուտք-ելքը չտրվի, ապա խաղաղության մասին խոսելը շատ դժվար կլինի, իսկ Հայաստանի հետ նորմալ համակեցության, նորմալ հարեւանությանն ուղղված Ադրբեջանի բոլոր ջանքերն ապարդյուն կլինեն։ Սա եւս մի կարեւոր հարց է, եւ Ադրբեջանն իրավունք ունի պահանջել դա: ՀՀ կառավարությունը համապատասխան հայտարարություն է ստորագրել։ Երկրորդ՝ Ադրբեջանը, որպես պատերազմում հաղթանակած եւ օկուպացիայից տուժած երկիր, պահանջելու բարոյական իրավունք ունի»,- ընդգծել է Ալիեւը։