Բենզեմա․ Հնարավոր է՝ դառնամ մարզիչ
Մադրիդի «Ռեալի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման հավանական է համարել ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո մարզչական աշխատանքի անցնելը։
«Դեռ չգիտեմ, բայց հնարավոր է՝ դառնամ մարզիչ։ Ամեն դեպքում, ես շատ եմ սիրում ֆուտբոլ։ Երբ ավարտեմ ֆուտբոլիստի կարիերան, ավելի մոտ կլինեի մարզիչ դառնալուն»,- 34-ամյա Բենզեմայի խոսքը մեջբերում է Onze Mondial-ը։
2009 թվականից «Ռեալում» հանդես եկող Բենզեմայի պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։