Աճուրդի բացման պահին գազի գները Եվրոպայում ապրիլի սկզբից ի վեր առաջին անգամ գերազանցել են 1 450 դոլարը
Գազի գները Եվրոպայում, Լոնդոնի ICE բորսայի տվյալներով, ավելացել են 15 տոկոսով։ Աճուրդի սկզբում՝ հունիսի 16-ին, դրանք գերազանցել են հազար խորանարդ մետրը 1 450 դոլարը 2022թ. ապրիլի սկզբից ի վեր, գրել է «Ъ»-ը։
Հուլիսյան ֆյուչերսները, եվրոպական ամենամեծ՝ TTF հաբի ինդեքսով, հինգշաբթի օրվա աճուրդն սկսել են 1 334,9 դոլարի մակարդակով, ինչը 6,2 տոկոսով ավելին է երեքշաբթի օրվա հաշվարկային գնից (1 256,5 դոլար)։ Աճուրդների առավելագույնը կազմում է հազար խորանարդ մետրը 1 451,7 դոլար։
«Գազպրոմը» կրճատում է Եվրոպա գազի մատակարարումները «Հյուսիսային հոսքով»՝ սարքավորումների հետ կապված խնդիրների պատճառով. երկու օրում դրանք կրճատվել են՝ օրական 167 մլն խորանարդ մետրից հասնելով 67 մլն-ի։ Մատակարարումները կրճատվել են այն պատճառով, որ տուրբինը չեն կարողանում Գերմանիա հասցնել Կանադայից, որտեղ այն նորոգվում էր։ Կանադայում այն համարում են երկակի նշանակության ապրանք եւ բաց չեն թողնում պատժամիջոցների պատճառով։ Հունիսի 15-ին «Գազպրոմը» դադարեցրել է մյուս տուրբինի աշխատանքը «Պորտովայա» կոմպրեսորային կայանում, որով հումքը մատակարարվում է «Հյուսիսային հոսքին»։ Գերմանիայի կարծիքով՝ գազի մատակարարման կրճատումը կապված չէ տեխնիկական խնդիրների հետ եւ քաղաքականացված է։