Թայվանում հայտարարել են Պեկինի ուղղությամբ հարված հասցնելու համար հրթիռային հնարավորությունների մասին
Թայվանում պաշտոնյաները հայտերել են, որ Թայվանը Պեկինին հարվածելու հրթիռային հնարավորություն ունի:
Թայվանի օրենսդիր ժողովի նախագահ Յու Սի Կունը թայվանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է, որ Թայվանը «Չինաստանի ներխուժման» դեպքում կարող է օգտագործել իր Yun Feng գերձայնային թեւավոր հրթիռները:
«Yun Feng հրթիռներն արդեն կարող են խոցել Պեկինը, իսկ Թայվանը Պեկինի վրա հարձակվելու հնարավորություն ունի»,- ասել է Յուն, փոխանցում է Liberty Times Net-ը:
Թայվանի պաշտպանության նախարարությունը վերջին տարիներին ավելի շատ միջոցներ է հատկացրել Yung Feng հրթիռների կարողությունների ամրապնդմանը՝ Չինաստանին ավելի խորը հարվածներ հասցնելու համար, գրում է The War Zone-ը։ Հաղորդվում է, որ նոր տարբերակը մինչեւ 1200 մղոն ընդլայնված հեռահարություն ունի, ինչը նշանակում է, որ տեսականորեն այն կարող է հաջողությամբ հարվածել Պեկինին, որը Թայվանից մոտ 1150 մղոն հեռավորության վրա է գտնվում: