Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ղեկավարները մեկնում են Կիև
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եւ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին գիշերային գնացքով մեկնել են Կիեւ, հայտնել են Ֆրանսիայի նախագահի գրասենյակից։
BFM TV-ն եւ այլ ԶԼՄ-ներ կադրեր են ցուցադրել, որտեղ երեք առաջնորդները նստած են գնացքում նույն սեղանի շուրջ: Գնացքն Ուկրաինայի մայրաքաղաք պետք է հասներ առաջիկա ժամերի ընթացքում:
Այցը կազմակերպելու համար պահանջվել էր մի քանի շաբաթ։
Վաղը Եվրահանձնաժողովը պատրաստվում է առաջարկություն ներկայացնել Ուկրաինայի՝ որպես ԵՄ թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ, ինչին Եվրոպայի խոշորագույն երկրները սառնասրտորեն են վերաբերվում, հաղորդում է Reuters-ը:
«Մենք հասել ենք մի կետի, երբ մենք՝ եվրոպացիներս, պետք է հստակ քաղաքական ազդանշաններ ուղարկենք Ուկրաինային եւ նրա ժողովրդին, երբ նրանք հերոսաբար դիմադրում են»,- ասել էր Մակրոնը նախօրեին: