Գերմանիայում հայտարարել են, որ «Գազպրոմ»-ի մատակարարումների կրճատումը ձմռանը կարող է խնդիրներ առաջացնել
Գազի մատակարարումները Գերմանիա դադարեցնելու «Գազպրոմ»-ի որոշումը նախազգուշական ազդանշան է, որը ձմռանը կարող է խնդիրներ առաջացնել Եվրոպայի խոշորագույն տնտեսության համար, ասել է գերմանական էներգետիկ կարգավորիչ Bundesnetzagentur-ի ղեկավար Կլաուս Մյուլերը։
Չորեքշաբթի «Գազպրոմ»-ը հայտարարել էր «Հյուսիսային հոսք 1»-ով մղվող գազի ծավալների հետագա կրճատման մասին, ինչը նշանակում է, որ գազատարը բեռնված կլինի միայն 40 տոկոս:
«Դա մեր վիճակն էլ ավելի կվատթարացնի» - ասել է կարգավորող մարմնի ղեկավար Կլաուս Մյուլլերը Rheinische Post օրաթերթին: «Գուցե կարողանանք անցկացնել ամառը, քանի որ ջեռուցման սեզոնն ավարտվել է։ Բայց պետք է լցնել պահեստարանները, որպեսզի կարողանանք անցկացնել ձմեռը»,- ասել է նա:
Հարցին՝ արդյո՞ք նա մտավախություններ ունի, որ Ռուսաստանը լուրջ է վերաբերվում գազի սառեցմանը, Մյուլլերն ասել է. «Մինչ այժմ Ռուսաստանի տրամաբանությունը Գերմանիային գազ վաճառելը շարունակելու ցանկությունն էր։ Բայց ոչինչ բացառել չի կարելի»:
Նա կրկնել է իր տեսակետը, որ «Գազպրոմ»-ի բացատրությունը, թե կրճատումները պայմանավորված են Կանադայում սպասարկվող Siemens Energy սարքավորումների ստացման ուշացումներով, տեխնիկապես «անհիմն» է եւ ուղղված է գազի գների ուռճացմանը:
Քանի որ Գերմանիան փորձում է կրճատել իր կախվածությունը ռուսական էներգիայից, այն արագացնում է հեղուկ բնական գազի (ՀԲԳ) տերմինալների կառուցման պլանները, եւ Մյուլլերն ասել է, որ կողջուներ Բալթիկ ծովում գտնվող Լուբմինում լողացող տերմինալը:
«Դիտարկվում է Լյուբմինում լողացող տերմինալը, այժմ բանակցություններ են ընթանում»,- ասել է Մյուլլերը՝ հավելելով, որ Բալթիկ ծովը, ինչպես նաեւ Հյուսիսային ծովը քննարկվում են հարավային Գերմանիայում ափից գազի հաշվին բավարար հզորություն ապահովելու համար: