Ծեծի վերաբերյալ գործ․ Ջոնի Դեփը կրկին դատարանի առաջ կկանգնի
Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը կրկին կկանգնի դատարանի առաջ, հայտնում է Cinema Blend-ը։
Նոր դատական նիստը նշանակվել է հուլիսի 25-ին, Դեփին դատարան են հրավիրել ծեծի վերաբերյալ գործով ցուցմունք տալու համար։ Հայցը ներկայացրել է լոկացիաների ընտրության գծով մենեջեր Գրեգորի Բրուքսը, որն աշխատել է Դեփի հետ։
Բրուքսը հայտարարել է, որ իր ու դերասանի միջեւ վեճ է տեղի ունեցել այն պատճառով, որ ինքը Դեփին ասել է, որ նկարահանումների համար նրանց հատակացված ժամանակն ավարտվել է։ Դեփի շահերը կրկին կներկայացնի Կամիլա Վասկեսը, որը դերասանի հետ աշխատել է նրա նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի դեմ զրպարտության գործի շրջանակներում։
Օրերս ավարտվել է Ջոնի Դեփի եւ Էմբեր Հերդի միջեւ սկանդալային դատական գործը, որին հետեւում էր ամբողջ աշխարհը։