Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան քննարկել են թուրքական օպերացիայի անցկացումը Սիրիայի հյուսիսում
Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան քննարկել են Թուրքիայի օպերացիայի անցկացումը Սիրիայի հյուսիսում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով սիրիական կարգավորման գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտիեւին։
«Խորհրդակցությունները շարունակվում են։ Երեկ բավականին ինտենսիվ շփումներ ունեցանք, զրուցեցինք գրեթե բոլոր պատվիրակությունների հետ՝ իրանական եւ թուրքական։ Հիմնական ուշադրությունը, իհարկե, կենտրոնացած էր Սիրիայում ռազմական օպերացիա իրականացնելու Թուրքիայի մտադրության վրա»,- ասել է նա։ Լավրենտեւի խոսքով՝ ռուսական կողմը փորձել է Անկարային համոզել խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը՝ առանց բռնության դիմելու։
Այժմ կողմերը համաձայնեցնում են վերջնական հայտարարության պարամետրերը։ Բացի այդ, խորհրդակցություններ կանցկացվեն նաեւ դիտորդների՝ Լիբանանի, Իրաքի եւ Հորդանանի ներկայացուցիչների հետ։
Ավելի վաղ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան վստահ է, որ Թուրքիայի նոր օպերացիան չի նպաստի
Սիրիայի կայունությանը եւ անվտանգությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ թուրքական նոր հատուկ օպերացիան կարող է խաթարել Սիրիայի Արաբական Հանրապետության անվտանգությունը։