Եվրոգոտին գտնվում է «գնաճի գագաթնակետի կեսին». Ֆրանսիայի ֆիննախ
Եվրոգոտին գտնվում է «գնաճի գագաթնակետի կեսին», որը կտեւի «առնվազն» մինչեւ տարեվերջ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը։
Les Echos-ին տված հարցազրույցում Լը Մերը նշել է, որ ակնկալում է, որ գնաճի մակարդակը բարձր կմնա մինչեւ 2023-ի վերջ՝ հավելելով, որ «նույնիսկ 2023-ից հետո գնաճը կառուցվածքային առումով ավելի բարձր կլինի, քան մենք եղել է վերջին մի քանի տասնամյակների ընթացքում»։
Անցած ամիս եվրոգոտում գնաճը եւս մի ռեկորդ գրանցեց՝ բարձրացնելով պետական պարտատոմսերի եկամտաբերությունը:
Պատասխանելով հարավային եվրագոտու երկրներում պարտատոմսերի եկամտաբերության վերջին աճի մասին հարցին՝ Լը Մերը վստահություն է հայտնել, որ Հունաստանի եւ Իտալիայի կառավարությունները ճիշտ որոշումներ կկայացնեն: