Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին «սեքս-երեկույթ» է կազմակերպելու
Մոդել և դերասանուհի Ջուլիա Ֆոքսը կանցկացնի «սեքս-երեկույթ»՝ նվիրված գրող Զոլայի նոր աշխատանքին, որը ստեղծվել է YouPorn էրոտիկ գրականության նոր հարթակի համար, հաղորդում է «Page Six»-ը:
Զոլան ստեղծել է «չորս բացառիկ գրավոր էրոտիկ ստեղծագործություն» «անպարկեշտ» գրականության սիրահարների համար։ Բացի էկզոտիկ հանդերձանքներից, երեկույթի մասնակիցները կկարդան հատվածներ գրողի պատմվածքներից:
Փետրվարին հայտնի դարձավ, որ Ջուլիա Ֆոքսը խզել է հարաբերությունները, ինչպես նաև ջնջել է Քանյե Ուեսթի հետ բոլոր լուսանկարները՝ Քիմ Քարդաշյանի մասին նրա խոսքերից հետո։ Ռեփերը նախօրեին հրապարակել էր մի շարք գրառումներ այն մասին, թե ինչպես է ցանկանում մտերմանալ Քարդաշյանների հետ, ինչպես նաև հրապարակել էր Քիմի նոր ընկերոջը՝ կատակերգու Փիթ Դևիդսոնին քննադատող գրառումներ։