Փաշինյանին սպասում ենք Վերածննդի հրապարակում․ Դավիթ Իշխանյան
Կրկեսի կենտրոնում հայտնված անհաջողակ աճպարարի մտայնությամբ ու կեցվածքով ՀՀ վարչապետ կոչվածը հերթական պարզունակ մանիպուլյացիաները դրսևորեց, այս մասին Aparaj.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը՝ մեկնաբանելով ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։
«Նա փորձեց լվանալ ոչ միայն կրկեսի վերածված ՀՀ ԱԺ դահլիճում մանկամիտ հայացքներով ու մանկուրտի ուղեղներով ուսապարկերի «ուղեղները», այլև ի լուր աշխարհի ցուցաբերեց իր՝ սովորական շառլատանի կերպարը»,– ասել է նա:
Դավիթ Իշխանյանը նշել է, որ այդպես էլ չհասկացանք՝ հայկական շա՞հն է առաջնային, թե՞ թուրք-ադրբեջանական: Ողջ փաստարկներն ու մտայնությունը թուրք-ադրբեջանական փաստարկներն էին:
«Պատահական չէ ժողովրդական ասացվածքը. «Գող՝ սիրտը դող»։ Չեմ ուզում երկար մեկնաբանել, պարզապես այդ աճպարարին հրավիրում եմ Արցախի Հանրապետություն՝ 1988թ.-ից աշխարհը ալեկոծած Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ՝ իրեն քաջ հայտնի տեղը, որտեղից 2019թ. օգոստոսի 5-ին էքստազի մեջ հայտնվածի կերպարով հայտարարություններ էր անում: Ասելիք կունենա՞:
Այստեղ և ամենուր (իր ուզած տեղում) ինչ-որ բան թափ կտանք, երեսով էլ կտանք, բայց կուլ չենք տա նրա «բյուջետային և ֆինանսական» մեկնաբանություններն ու արդարացումները:
Իսկ նրա խոսույթի հետևանքը հայրենազրկումն էր: Կարծես թե բարոյական և հոգեբանական աջակցության կարիք է զգում»,– ասել է նա:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում ծավալուն ելույթ էր ունեցել, որում ասել էր, որ Արցախի բյուջեն աննախադեպ աճել է, նաև աննախադեպ աճել է Հայաստանի կառավարության կողմից Արցախին տրամադրվող աջակցությունը։