Բայդենը քննադատել է նավթային արդյունաբերությունը՝ վառելիքի աճող գները զսպելու անկարողության պատճառով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննադատել է նավթային արդյունաբերությունը՝ վառելիքի աճող գները զսպելու անկարողության պատճառով, գրում է AFP-ը։
Վառելիքի միջին գներն այժմ վարորդների համար կազմում են 5 դոլար մեկ գալոնի դիմաց՝ մեկ տարի առաջվա 3 դոլարի դիմաց, եւ այդ աճն անդրադարձել է ողջ տնտեսության մեջ՝ Բայդենի հավանության վարկանիշը իջեցնելով 40 տոկոսից: «Վերամշակման գործարանի շահույթի մարժան, որը գերազանցում է նորման, ուղղակիորեն փոխանցվում է ամերիկյան ընտանիքներին, ինչն անընդունելի է»,-գրել է Բայդենը Shell, Marathon Petroleum Corp, Valero Energy Corp, ExxonMobil, Phillips 66, Chevron եւ BP-ի ղեկավարներին ուղղված նամակում: Բայդենն ասել է, որ տնտեսությունը գտնվում է «պատերազմական ժամանակաշրջանում»։
«Ընտանիքների առջեւ ծառացած ճգնաժամը պահանջում է անհապաղ քայլեր։ Ձեր ընկերությունները պետք է աշխատեն իմ վարչակազմի հետ՝ կոնկրետ կարճաժամկետ լուծումներ գտնելու համար, որոնք կօգնեն կառավարել ճգնաժամը»,-գրել է նա: Բայդենի Դեմոկրատական կուսակցությունը նոյեմբերին կայանալիք ընտրություններում ծանր պարտության վտանգի տակ է։