Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Շվեդիայից փաստաթուղթ է ստացել
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Իռլանդիայի և Նորվեգիայի գործընկերների հետ ասուլիսում ասել է, որ երկիրը Շվեդիայից փաստաթուղթ է ստացել՝ կապված ՆԱՏՕ-ին իր անդամակցության վերաբերյալ թուրքական իշխանությունների ակնկալիքների հետ, հաղորդում է CNN Türk-ը։
«Շվեդիայի վարչապետը համապատասխան փաստաթուղթ է ուղարկել և՛ ՆԱՏՕ-ին, և՛ մեզ։ Բայց դա հեռու է քննարկումների առարկայից, մեր նախանշած պայմաններից, մտավախություններից։ Մենք սպասում ենք ոչ թե որեւէ փաստաթղթի, այլ մեր մտահոգությունների վերաբերյալ գրավոր պատասխանի։ Գնդակը նրանց կողմն է»,- ասել է Չավուշօղլուն։
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները մերժել են Թուրքիա-Շվեդիա-Ֆինլանդիա ձեւաչափով հանդիպմանը մասնակցելու ՆԱՏՕ-ի առաջարկը։