Գոլառատ ոչ-ոքի Ծովագյուղում․ Կայացավ ՀՖՖ 30-ամյակին նվիրված միջոցառումը
Ծովագյուղում կայացավ ՀՖՖ 30-ամյակին նվիրված միջոցառումը, որի շրջանակում 20×40 փոքր խաղադաշտում կայացավ ցուցադրական հանդիպում:
Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 8-8 հաշվով։ Հանդիպմանը մասնակցեցին Ֆերնանդո Իերոն, Դևիդ Ջեյմսը, Կախա Քալաձեն, Լևան Կոբիաշվիլին, Յուրա Մովսիսյանը, Ռոման Բերեզովսկին, Յուրի Ջորկաեֆը, Էդգար Մանուչարյանը, Ռազմիկ Գրիգորյանը և այլոք:
Հանդիպմանը մասնակցեց նաև ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն՝ դառնալով նաև գոլի հեղինակ։ Հանդիպման պատվավոր հյուրերի ցանկում էր նաև ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանը։