Եվս մեկ գույն, ևս մեկ լեգենդ բացակայեց. Սոնա Շահգելդյանը՝ Ռաֆայել Քոթանջյանի մասին
Մեր սիրելի Ռաֆայել Քոթանջյանի հետ ամեն պահը հիշողություն է. ես իրենց ընտանիքի հետ շատ մտերիմ եմ. Ինձ համար եւս մեկ գույն, եւս մեկ լեգենդ բացակայեց: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի հոգեհանգստին լրագրողների հետ զրույցում նշեց երգչուհի Սոնա Շահգելդյանը:
«Ինքը առողջական խնդիրներ ուներ, մենք հույս ունեինք, որ կապաքինվեր, բայց ցավոք սրտի, չկարողացավ: Ես միշտ իր հետ շփում ունեցել եմ, ու դա ինձ համար մեծ պատիվ է եղել: Ես ամաչել, համեստություն եմ արել, որ նրա նման մեծ մարդու հետ սեղան եմ նստել: Ինքը միշտ ասում էր՝ մարդը միշտ պետք է մարդ մնա: Նա միշտ վայելել է ժողովրդի սերն ու հարգանքը»,-ասաց նա:
Ռաֆայել Քոթանջյանի վերջին հրաժեշտը՝ հունիսի 16-ին՝ ժամը 11:00-13:00-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից: