Moderna ընկերությունը Իսպանիայում պատվաստանյութերի արտադրման նոր լաբորատորիա է բացում
Moderna ընկերությունը նախատեսում է Իսպանիայում մոտ 500 մլն եվրո ներդնել նոր լաբորատորիայում՝ ավելացնելու համար պատվաստանյութերի արտադրությունը, երեքշաբթի տեղեկացրել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, հաղորդել է Reuters-ը։
Սանչեսը Թվիթերի իր էջում գրել է, որ հանդիպել է Moderna-ի փոխնախագահ Դեն Սթաների հետ եւ իմացել երկրում ընկերության ընդլայնման ծրագրերի մասին։
Իսպանական դեղագործական Rovi խումբը տարեսկզբին պայմանավորվել էր 10 տարով Moderna-ի հետ ապագա դեղամիջոցների արտադրման գործարքը երկարացնելու մասին, այդ դեղամիջոցներում օգտագործվում է մՌՆԹ տեխնոլոգիա, որը կիրառվում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերում։
Rovi-ն հայտարարել է, որ նոր ներդրումները կներառի Rovi-ի գործարաններում հզորություններն ընդլայնելու համար։
Moderna-ն, իր հերթին, տեղեկացրել է, որ նախատեսում է Մադրիդում ստեղծել մՌՆԹ պատվաստանյութերի որակի ստուգման լաբորատորիա, որը, ինչպես սպասվում է, շահագործման մեջ կմտնի 2023թ.։
Moderna-ն նաեւ տեղեկացրել է, որ 500 մլն եվրո ներդրումներն այս տարի ներառում են համագործակցություն Rovi ընկերության հետ։