Օզի Օսբորնը բարդ վիրահատության է ենթարկվել
Բրիտանացի ռոք երաժիշտ Օզի Օսբորնը բարդ վիրահատության է ենթարկվել, որը կապված է Պորկինսոնի հիվանդության հետ։
Միջամտության մասին հայտնել է նրա կինը՝ Շերոնը։ Արտիստին վիրահատել են Լոս Անջելեսում, վերականգվելու համար երաժիշտին նվազագույնը երեք շաբաթ է հարկավոր։
Օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար 73-ամյա ռոք երաժիշտը յուրաքանչյուր առավոտ սկսում է հատուկ ֆիզիոթերապիայով։ Վիճակը վատթարացնում է նաեւ վթարը, որին Օսբորնը ենթարկվել է 2003թ․-ին։
Երգիչն այդ ժամանակ վթարի էր ենթարկվել կվադրոցիկլով, ինչի հետեւանքով ողնաշարում երկաթյա ողներ էին տեղադրվել։