Լավրովը հունիսի 23-24-ին աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան
Լավրովը հունիսի 23-24-ին աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան, կբանակցի արտաքին գործերի նախարարի հետ, նրան կընդունի Ալիեւը։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան, բանակցություններ կվարի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի եւ նախագահ Իլհամ Ալիեւի հետ»,- նշել է Զախարովան։
Նա նաեւ ավելացրել է, որ Բաքու կատարելիք այցի ընթացքում «նախատեսվում է քննարկել եւ դիտարկել տարածաշրջանային եւ միջազգային մի շարք սյուժեներ, հատուկ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքին»։