Հյուսիսային Կորեան միջուկային ծրագրի վրա մեկ րոպեում 1 221 դոլար է ծախսում, հաշվարկել են վերլուծաբանները
Հյուսիսային Կորեան միջուկային ծրագրի վրա մեկ րոպեում 1 221 դոլար է ծախսում, ընդամենը 642 մլն դոլար, հաշվարկել են Միջուկային զենքի ոչնչացման միջազգային քարոզչության կազմակերպության (ICAN) վերլուծաբանները։
ICAN-ի «2021 Global Nuclear Weapons Spending» զեկույցում գնահատականներ են տրվել ռազմական խոշոր բյուջեներ ունեցող երկրների, այդ թվում ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Ռուսաստանի սպառազինությունների համար կատարված ծախսերին, ինչպես նաեւ ամփոփվել են զենքի մատակարարման պայմանագրերի կնքման մասին տվյալները։
ICAN-ի գնահատականներով՝ Հյուսիսային Կորեան ունի 20 պատրաստի միջուկային մարտագլխիկ։ Փհենյանը արտադրում է հրթիռներ, որոնք կարող են միջուկային զենք կրել եւ արձակվել երկրից ու սուզանավերից։ 2020թ. Հարավային Կորեան Հյուսիսային Կորեայի ներքին համախառն արդյունքը (ՀՆԱ) գնահատել է 35 տրիլիոն հյուսիսկորեական վոն։ Հյուսիսային Կորեայի ռազմական ծախսերի ճշգրիտ հաշվարկ կատարել հնարավոր չէ, բայց հարավկորեացի վերլուծաբանները 2009թ. հաշվել էին, որ Փհենյանն իր զինված ուժերի վրա ծախսել է ներքին համախառն եկամտի մոտ մեկ երրորդը՝ 8,7 մլրդ դոլար։
ICAN-ի վերլուծաբանների կարծիքով, եթե ենթադրվի, որ Հյուսիսային Կորեան իր ներքին համախառն եկամտի 35 տոկոսը շարունակել է ծախսել զինված ուժերի վրա, ապա 2020թ. Հյուսիսային Կորեան իր զինված ուժերի համար կարող է ծախսած լինել մոտ 12,2 տրիլիոն կորեական վոն։