«Դիմադրության» շարժման մասնակիցները հասան դատախազության շենքի մոտ եւ փակեցին փողոցը՝ նստելով գետնին
«Դիմադրության» շարժման մասնակիցները, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում Վարդանյանների այգում, երթով շարժվել են դեպի Գլխավոր դատախազության շենք, ապա փակել փողոցը՝ նստելով փողոցում:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը իր խոսքում նշեց. «Մի իշխանություն, որը ձեւավորվել է անհնազանդության ակցիաներով, որը ժամանակին ասել է, որ ոստիկանի ցուցմունքը չի կարող կալանքի հիմք լինել, այսօր այդ հիմքով մարդկանց կալանքի տակ է պահում: Սա է հերթական սուտը, այդ ստերը բացահայտվելու են, առանց Նիկոլ Հայաստանը լինելու է: Մենք մեր ակցիայով առաջինը մեր վերաբերմունքն ենք արտահայտում այն ոստիկանների նկատմամբ, որոնց ստիպելով, կամ իրենց ցանկությամբ իրենց ցուցմունքներով մարդկանց կալանավորում են: Այդ նույն օրինակներից մեկը Իգոր Խաչատուրովի դեպքն է: Իրեն ձերբակալել են մի ոստիկանի ցուցմունքի հիման վրա»:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Արամ Վարդևանյանը գրառում էր արել. Ա.Վարդևանյանն ավելի վաղ գրառում էր արել. «Ընկերներ ջան, եկեք այսօր ինքնաբուխ հավաք իրականացնենք։ Ժամը 14-00 Վարդանյանների այգի, Իտալիայի փողոց: Գործ ունենք»: