Իրանի Քիշ կղզու մոտ առավոտյան երեք երկրաշարժ է գրանցվել
Չորեքշաբթի առավոտյան Իրանի հարավային Քիշ կղզու մոտ (Հորմոզգանի նահանգ) երեք երկրաշարժ է գրանցվել՝ ցնցելով Դուբայն ու Պարսից ծոցի մերձակա այլ շրջանները, այսօր՝ հունիսի 15-ին տեղեկացրել է «Ալ Արաբիան»։
ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը տեղեկացրել է, որ տեղի է ունեցել 4,7 մագնիտուդով երկու ստորգետնյա ցնցում, որոնց ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցից (Պարսից ծոցը կապում է Արաբական ծովին) ոչ հեռու գտնվող նշված կղզու կողքին հաջորդել է եւս մեկը՝ 5,3 մագնիտուդով։