Շվեյցարիայի օդային տարածքը փակել են տեխնիկական խափանման պատճառով
Օդագնացության Skyguide ծառայությունը հունիսի 15-ին հայտարարել է, որ Շվեյցարիայի օդային տարածքը ժամանակավորապես փակվել է աշխատանքի տեխնիկական խափանման պատճառով։ Այս մասին տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով կազմակերպությանը։
«Skyguide-ը այս առավոտվա վաղ ժամերին բախվել է տեխնիկական անսարքության, դրա համար շվեյցարական օդային տարածքը փակվել է»,- նշվել է հաղորդագրությունում։
Ծառայությունը ներողություն է խնդրել պատճառած անհարմարությունների համար։ Խնդիրներ են ունեցել Ցյուրիխի եւ Ժնեւի օդանավակայանների հաճախորդները, ուղեւորները եւ գործընկերները։
Ներկա պահին հայտնի չէ, թե որքան ժամանակ կպահանջվի խափանումը վերացնելու եւ Շվեյցարիայի օդային տարածքը բացելու համար։