Հիմար մեկնաբանություններին արձագանքելու ժամանակ չունեմ. Գնում եմ «Արթիկ» ՔԿՀ ընկերներիս տեսակցության. Սաղաթելյան
Գնահատենք մեր կատարած աշխատանքը, արժևորենք անցած ճանապարհը, արձանագրենք ձեռքբերումներն ու նոր ուժով շարունակենք պայքարը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Նա նաեւ հավելել է. «Հիմար մեկնաբանություններին արձագանքելու նպատակ և ժամանակ չունեմ։ Ժամանակն ամեն մեկին և ամեն ինչ իր տեղը կդնի ու բոլոր հարցերի պատասխանը կտա։
Հ.Գ. Այժմ գնում եմ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ ընկերներիս տեսակցության, օրվա երկրոդ կեսին գործընկերներիս հետ զբաղվելու ենք շարժման կազմակերպական աշխատանքներով:
Հ.Գ. 2 Ամեն դեպքում երեկվա ծավալուն ելույթս տեղադրում եմ մեկնաբանությունների բաժնում , ովքեր ցանկանում են կարող են ծանոթանալ։
Նահանջ չկա,հետքայլ չկա։
Ոգով, Աստծով, մինչև վերջ»: