Յուլյա Բարանովսկայան մեկնաբանել է իր եւ Գլյուկոզայի միջև տեղի ունեցած միջադեպը
Հաղորդավարուհի Յուլյա Բարանովսկայան առաջին անգամ մեկնաբանել է երգչուհի Գլյուկոզայի հետ կապված տհաճ միջադեպը, որը տեղի է ունեցել մի քանի տարի առաջ։ Պարզվել է՝ հայտնիների հանդիպել են ինչ-որ սոցիալական միջոցառման ժամանակ:
Զրույցի ընթացքում երգչուհին իրեն թույլ է տվել կտրուկ խոսել Բարանովսկայայի անձնական կյանքի մասին՝ այն անվանելով «ձանձրալի»։ Ըստ երեւույթին, Գլյուկոզան նկատի ուներ, որ ռուսական Առաջին ալիքի հաղորդավարուհին առանձնապես ներգրավված չէ որեւէ աղմկահարույց սկանդալի մեջ եւ նախընտրում է գաղտնի պահել իր ռոմանտիկ հարաբերությունները:
Ինչպես ասում է Բարանովսկայան, այդ ժամանակ դիտողությունն իրեն շատ է զայրացրել։
Այդուհանդերձ, Գլյուկոզան համառորեն չի կարողանում նմանատիպ իրավիճակ հիշել։