Բրիթնի Սփիրսն ու Սեմ Ասգարին ամուսնական պայմանագիր են կնքել
Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսն ու նրա ամուսինը՝ Սեմ Ասգարին, հարսանիքից առաջ ամուսնական պայմանագիր են կնքել։ Ըստ դրա՝ բաժանության դեպքում արտիստը կպահպանի ավելի վաղ վաստակած նյութական ունեցվածքը, հայտնում է TMZ-ն։
Նշվում է, որ երգչուհու ունեցվածքը գնահատվում է 60 միլիոն դոլար։
Բրիթնի Սփիրսն ու Սեմ Ասգարին ծանոթացել են 2016թ․-ին՝ երգչուհու տեսահոլովակի նկարահանումների ընթացքում։ 2021թ․-ի սեպտեմբերին Ասգարին Սփիրսին ամուսնության առաջարկություն է արել։ 2022թ․-ին երգչուհին հայտարարել է հղիության մասին, սակայն ամիսներ անց տեղեկացրել է, որ կորցրել է երեխային։
Սեմ Ասգարիի հետ ամուսնությունը Բրիթնի Սփիրսի համար երրորդն է։