Ռուսաստանցիները հունիսյան տոները կարող են անցկացնել Հայաստանում, Ղազախստանում և Թուրքիայում
Ռուսաստանցիները հունիսյան երկարատեւ հանգստյան օրերը կարող են անցկացնել Հայաստանում, Ղազախստանում եւ Թուրքիայում, յուրաքանչյուր հինգերորդ ճամփորդող առաջիկա ոչ աշխատանքային օրերը կանցկացնի արտասահմանում, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել են Aviasales տոմսերի որոնման եւ գնման ընկերության մամուլի ծառայությունում։
«Նախապես պատվիրված տոմսերի տասնինը տոկոսը բաժին է ընկնում արտասահմանյան ուղղություններին։ Դրանց բաժինը վերջին երեք տարվա մեջ առաջին անգամ գերազանցել է տասը տոկոսը»,- ասել են ընկերությունում։
Այստեղ նշել են, որ Թուրքիան, ինչպես միշտ, այդ ուղղություններից մեկն է, որին բաժին է ընկել բոլոր գնումների չորս տոկոսը՝ 43,5 հազար ռուբլի միջին արժեքով։
Ընկերության տվյալներով՝ Հայաստանը ժողովրդականություն վայելող երկրորդ ուղղությունն է։ Առաջիկա հանգստյան օրերին Հայաստան կմեկնի ճամփորդողների 2,6 տոկոսը, որոնք վճարել են միջինը 28,6 հազար ռուբլի երկու ուղղությամբ ավիատոմսերի համար։
Ղազախստանը նույնպես այս թոփում է. նրան բաժին է ընկնում բոլոր տոմսերի 1,2 տոկոսը՝ միջինը 30,5 հազար ռուբլի արժողությամբ։