Իրանը կարող է չեղարկել վիզաները ռուս գործարարների համար՝ երկրում ներդրումներն ավելացնելու նպատակով
Իրանը կարող է չեղարկել վիզաները ռուս գործարարների համար՝ երկրում ներդրումներն ավելացնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Մեհդի Սաֆարին՝ ելույթ ունենալով արտաքին տնտեսական կապերի համակարգման շտաբի «Իրանա-ռուսական հարաբերություններ» թեմայով նիստում, փոխանցում է Mehr-ը։
Հանդիպմանը Սաֆարին Ռուսաստանի հետ հարաբերությունները որակել է որպես ռազմավարական՝ ասելով, որ վերջին ամիսներին հարաբերություններում շոշափելի առաջընթաց կա։
Սաֆարիի խոսքով, էներգետիկայի, առեւտրի եւ տարանցման ոլորտները կարեւոր հարցեր են Իրանի Իսլամական Հանրապետության եւ Ռուսաստանի միջեւ, որոնք պահանջում են պատասխանատու մարմինների համագործակցություն։
Նա նաեւ գոհունակություն է հայտնել վերջին ամիսներին Իրանից Չինաստան եւ Ռուսաստան արտահանման աճի կապակցությամբ։
Սաֆարին հայտնել է ռուս գործարարների համար առանց վիզայի մուտքի հնարավորության մասին՝ երկրում ներդրումներն ավելացնելու նպատակով։