Բրոնքսի կենդանաբանական այգու փիղն ազատության մեջ չի հայտնվի
Նյու Յորքի Գերագույն դատարանը մերժել է Բրոնքսի կենդանաբանական այգուց դուրս հանել Հեփփի անունով փղին՝ նշելով, որ նա չի համապատասխանում անօրիանական բանտարկված «անձի» սահմանմանը, հայտնում է AP լրատվական գործակալությունը:
Դատարանի որոշման մեջ նշվում է, Հեփփին ազատ չի արձակվի hebeas corpus ընթացակարգով, որը մարդկանց թույլ է տալիս վիճարկել անօրինական կալանքը:
«Թեեւ ոչ ոք չի վիճարկում, որ փղերը զգայուն էակներ են, որոնք արժանի են պատշաճ խնամքի եւ կարեկցանքի, այնուամենայնիվ, habeas corpus ընթացակարգը նախատեսված է պաշտպանելու մարդկանց ազատությունը եւ չի տարածվում կենդանիների վրա», - ասված է դատարանի տարածած հայտարարության մեջ:
Կենդանաբանական այգին եւ դրա աջակիցները հայտնել են, որ Հեփփիի աջակիցների հաղթանակը կարող է նման այլ նախաձեռնությունների առիթ հանդիսանալ, ինչը հաստատել է Դատարանը՝ նշելով, որ նախադեպը ապակայունացնող ազդեցություն կունենա ժամանակակից հասարակությունների վրա: