Սպիտակ տունը հաստատել է, որ Բայդենը նախատեսում է առաջադրվել երկրորդ ժամկետի համար
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարին Ժան-Պիեռը երկուշաբթի հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է 2024թ. առաջադրվել երկրորդ ժամկետի համար։
«Կարող եմ ասել, որ նախագահը բազմիցս հայտարարել է, որ նախատեսում է առաջադրվել 2024թ.»,- ասել է նա CNN հեռուստաալիքի եթերում։
Ավելի վաղ The Hill թերթը տեղեկացրել էր, որ 79-ամյա Բայդենը ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային ասել է, որ նախատեսում է իր թեկնածությունն առաջադրել 2024թ. նախագահական ընտրություններում։ Սակայն, ինչպես նշել է պարբերականը, վերընտրվելու հարցում նրան կարող են խանգարել ցածր վարկանիշերը։