Ճապոնիայում« առցանց վիրավորանքների» համար մինչև 1 տարի կազատազրկվեն
Ճապոնիայի խորհրդարանը «առցանց վիրավորանքների» համար ազատազրկման դատապարտելու վերաբերյալ օրենք է ընդունել, ինչը տեղի է ունեցել սոցիալական ցանցերում բռնության ենթարկվելու հետեւանքով՝ իրապատում շուուի աստղի գործած ինքնասպանության շուրջ աճող անհանգստությունների պայմաններում:
Երկրի քրեական օրենսգրքում կատարված փոփոխության համաձայն, որն ուժի մեջ կմտնի այս ամռանը, «առցանց վիրավորանքների» համար քաղաքացիները կարող են տուգանվել 300 իենով կամ մեկ տարվա ազատազրկման ենթարկվել:
Օրինագիծը քննադատությունների է արժանացել: Քննադատները նշում են, որ այն կարող է սպառնալ երկրում խոսքի եւ իշխանությանը քննադատելու ազատությանը:
Հիշեցնենք, որ իրապատում շոուի աստղ Հանա Քիմուրան, ով առավել հայտնի է Netflix-ի Terrace House շոում ծաղացած իր դերով, ինքնասպան է եղել 2020 թվականին: